Հայտնի է՝ որքան կլինի առողջության ապահովագրության տարեկան վճարը

1 Min Read
Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։
«Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգը այն քաղաքացիների համար, ովքեր ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոս չափով կսուբսիդավորվեն»,- նշել է նա։
Նվազագույն աշխատավարձի դեպքում քաղաքացիները սուբսիդիաներ ավելի շատ կստանան։

Կիսվեք այս հոդվածով