Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրրել է, որ ժամանակին բանակի պարագայում է ասել, որ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից ակնկալել է որևէ բան, ու չի տրվել:
Նա ասել է, որ 2018թ-ից իրավապահների ֆինանսավորումն ավելացվել է:
«Ինձ տեղեկանք տվեք՝ 2018թ հետո ֆինանսավորումն ինչքան ենք ավելացրել։ Սա նյարդ է առաջացնում և՛ հանրության, և՛ կառավարության, և՛ կառավարող մեծամասնության շրջանում, թե 5 տարի դատարկ էի՞նք խոսում, ասում էինք՝ էս ենք անելու, էն ենք անելու: Տպավորություն է երբեմն, որ ամբողջ քրեական գործերի նպատակն էն ա, որ վերնագրեր հայտնվեն լուրերի թողարկումներում, ու դրա մասին բոլորը մոռանան»,- նշել է նա։
Նա ասել է, որ հանդիպումների ժամանակ մարդիկ են հիշեցնում այդ քրեական գործերի ճակատագրերի մասին: Փաշինյանը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
«Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, այսինքն, բոլոր պայմաններն ստեղծել ենք, որ գնանք, մենք մեր հրատապ գործերով զբաղվենք», – ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ աննախադեպ ծավալի ներդրում է իրականացվել այդ ոլորտում, ու ակնկալվում է կոնկրետ արդյունք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում