Եկամտահարկի վերադարձով հիփոթեքը դուրս կգա նաև մարզերից․ Կառավարությունը երկրորդ փորձից հաստատեց ժամկետները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին, որը վերաբերում է եկամտային հարկի վերադարձի համակարգին հիփոթեքային վարկերի մարման նպատակով:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ օրենքն ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին և դրանով սահմանվել է, որ եթե այդ համակարգը չի գործում, եթե հիփոթեքային վարկը ստացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, և անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում և չի գործում 2023-ի հունվարի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 2-րդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 3-րդ գոտում և 2025 թվականի հունվարի 1-ից հետո, եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի մնացած գոտիներում:

«Այստեղ ուղղակի բացառություն է սահմանվել այն շենքերի նկատմամբ, որոնց շինթույլտվությունը ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ: Նույնիսկ եթե Երևանում որևէ շենք, ասենք՝ ծայրամասում, շինթույլտվությունը ստացել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, ապա գործում է հիփոթեքային վարկի ստացման ժամկետի հետ կապված կարգավորումը: Եթե ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ, ապա սահմանափակում չի գործում: Սա է հիմնական կարգավորումը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս խորհրդարանում ընդունվել է օրենքի նախագիծ, որը վերաբերում է հիփոթեքային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման  հաշիվների կառավարմանը. խոսքն այն հաշիվների մասին է, որոնք օգտագործվում են հիփոթեքային վարկերի կառավարման համար:

Մանրամասներ՝ տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով