Եվս 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

1 Min Read

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։

Աջակցությունը տրվելու է 40.000 շահառուի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, թե ովքեր կարող են օգտվել այդ ծրագրից:

«100.000 դրամ միանվագ աջակցության շահառուները կարող են օգտվել, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներին հոկտեմբերի 2–ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են սեպտեմբերի 19-ից առաջվա հաշվառում, բացակայում են ՀՀ-ից կամ նոյեմբերի 15–ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում»,- ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով