Մոլորակի բնակչությունը պաշտոնապես հասել է 8 միլիարդի. Countrymetrics.info

1 Min Read

Երկիր մոլորակի բնակչությունը շարունակում է աճել և հասել է արդեն 8 միլիարդի։ Տվյալները տրամադրում է Countrymetrics.info պորտալը, որը պարունակում է մոլորակի բնակիչների վիրտուալ հաշվիչը իրական ժամանակում։

Երկրագնդի վրա արական սեռի բնակչության թիվը 4 միլիարդից մի փոքր ավելի է: Իսկ կանանց թիվը 3,9 միլիարդ բնակչի մակարդակում է։

Ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են

  • Չինաստանը (1 456 069 777)
  • Հնդկաստանը (1 419 020 594)
  • ԱՄՆ-ն (336 590 217)
  • Ինդոնեզիա (281 299 549)
  • Պակիստան (231 020 106)

Մինչդեռ աշխարհամասերի առումով առաջատար է Ասիան (4 752 867 241), որին հաջորդում են Աֆրիկան (1 415 609 502), Եվրոպան (751 031 667), Հյուսիսային Ամերիկան (604 839 042), Հարավային Ամերիկան (440 892 078) և Օվկիանիան (44 157 174):

Share This Article