Euronews. Պարենի գնաճը Եվրոպայում. ո՞ր երկրներն են ամենաշատը տուժել

2 Min Read

Եվրոգոտում գնաճը 2022 թվականի հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին 10.6%-ից (ԵՄ-ում 11.5%) դարձել է 2.9% (ԵՄ-ում 3.6% ),- գրում է Euronews-ը:

Նշվում է, որ պարենային ապրանքների գնաճը 2023 թվականի հոկտեմբերին եվրոգոտում կազմել է 4.6% (ԵՄ-ում՝4%)։

2022 թվականին ԵՄ-ում գնաճի տեմպերն աճել են։ 1997 թվականից մինչև 2021 թվականի վերջը տարեկան գնաճի ամենաբարձր ցուցանիշը կազմել է 4.4%:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների տարեկան գնաճը 2023 թվականի մարտին կազմել է 19.2%։

Այնուամենայնիվ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը երբեք այնքան մեծ չի եղել, որքան վերջին 12 ամիսներին։

Պարենային ապրանքների իրական գնաճը (ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքները) ԵՄ-ում, մինչև 2022 թվականի կեսերը, չի գերազանցել 3.5%-ը։
2022 թվականի օգոստոսին դարձել է 3.9%, իսկ 2023 թվականի մարտին՝ 10.9%:

2023 թվականի հոկտեմբերին Եվրոպայի 37 երկրներից 33-ում պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների տարեկան գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը։

Պարենային ապրանքների տարեկան իրական գնաճը  կազմել է՝

  • Չեխիայում՝ 5.7%
  • Բելգիայում՝ 10.9%
  • Նիդեռլանդներում՝ (8.8%),
  • Հունաստանում՝ (6.6%)
  • Իսպանիայում (5.9%)։

Չեխիայից հետո ԵՄ-ում պարենային ապրանքների իրական գնաճի ամենացածր ցուցանիշներն են գրանցվել Հունգարիայում (-1.6%) և Ռումինիայում (-0.5%):

ԵՄ-ի 4 երկրներում պարենային ապրանքների իրական գնաճը միջինից ցածր է եղել Գերմանիայում (3.7%) և Ֆրանսիայում (3.5%), ավելի բարձր է եղել Իսպանիայում (5.9%) և Իտալիայում (4.9%)։ 

ԵՄ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 2023 թվականի հոկտեմբերին Դանիայում կազմել է 3.7%, Հունաստանում՝ 10.4%:

Պարենային ապրանքների տարեկան գնաճը 7.5%-ից բարձր է եղել ԵՄ անդամ 14 երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Բելգիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։

Թուրքիան պարենային ապրանքների 72.5 տոկոս գնաճով առաջատար է եղել:

ԵՄ անդամ երկրներում սննդի վրա ծախսվող ամենաբարձր մասնաբաժինը եղել է Ալբանիայում՝ 43.6%, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 32.2%, Հյուսիսային Մակեդոնիայում՝ 30.6%,  Չեռնոգորիայում՝ 27.2%։

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ եվրոպական երկրները ներառված են ամենաշատը տուժած երկրների թվում։

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով