Հայաստանյան բանկային համակարգը նոր բրենդ ունի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿ․ ժամանակակից, հարմարավետ և նորարարական լուծումներով Կոմիտաս 1 հասցեում վերաբացվում է «Մերգելյան» մասնաճյուղը։
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կտրում են խորհրդանշական ժապավենը:
Բանկը փոխում է գաղափարախոսությունը։ Նորաբաց մասնաճյուղի աշխատակիցներն ամեն բան անելու են, որ վառ և պայծառ գույների ներքո, մտերմիկ միջավայրում, հաճախորդները սպասարկվեն հոգատարությամբ ու ժպիտով։ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ խորհրդի նախագահը վստահեցնում է՝ բանկը, արդիականացնելով թվային և նորարարական ծառայությունները, կյանքի է կոչելու զարգացման նոր, բազմաթիվ ծրագրեր։ Ալֆրեդ Մոէկլին համոզված է՝ բանկը միջազգային չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու բանկային ոլորտում։
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ յուրօրինակ գույներն ու դիզայնն ապահովել է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը։ Բոլոր դետալները մտածված են՝ ԱՄԻՕ-ի գաղափարախոսությանն ու նոր բրենդի առաջնահերթություններին համահունչ։ Զարեհ Էլոյանն ասում է՝ ԱՄԻՕ-ի հետ աշխատելիս ձեռք են բերել խոշոր, բարդ կազմակերպված համակարգի հետ աշխատելու անգնահատելի փորձ։
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ խոստանում է լինել չկրկնվող, գրավիչ ու հուսալի գործընկեր։ Բանկում համոզված են՝ միջազգային լավագույն փորձը Հայաստան բերելով՝ ամեն օր ավելի՛ բարձր նշաձող են սահմանելու։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում