Universal Pictures կինոընկերությունը 2022 թվականի համաշխարհային վարձույթում հատել է 3 միլիարդ դոլարի շեմը: Այս մասին գրում է Deadline-ը։
Հոլիվուդյան կինոստուդիաների համար սա առաջին նման ձեռքբերումն է 2019 թվականից ի վեր։ Մինչ օրս Universal Pictures-ը միջազգային շուկայում հավաքել է $ 1,74 մլրդ, իսկ երկրի ներսում $ 1,281 մլրդ։ Սա արդեն ութերորդ անգամն է, որ ընկերությունը հատում է 3 միլիարդ դոլարի շեմը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին չորս ստուդիաների հաջողվել էր հաղթահարել այս նշագիծը, սակայն այժմ կինոթատրոնները դեռևս վերականգնման փուլում են՝ համաճարակի ժամանակ փակվելուց հետո, և բիզնեսը նոր է սկսել վերադառնալ բնականոն հուն: Այդ պատճառով էլ Universal-ի ձեռքբերումն այս ֆոնին առավել տպավորիչ է թվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում