Ղազախստանի ֆինանսների նախարար Երուլան Ժամաուբաևը հայտնել է, որ հանրապետությունը շահագրգռված է Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) Ռուսաստանի բաժնեմասի մի մասը գնելու հարցում։ Չնայած այն հանգամանքին, որ գործարքը քննարկվում է, գնման վերջնական որոշումը դեռ չի կայացվել։
«Ընդհանրապես նման հռետորաբանություն կա, մենք դա չենք հերքում։ Սա իսկապես քննարկվում է աշխատանքային միջավայրում: Բայց վերջնական որոշում դեռ չկա, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բաժնետոմս կառաջարկվի, պատրաստ են արդյոք այլ երկրներ գնել որոշակի բաժնետոմս, այդ թվում՝ Ղազախստանը, և որքան թանկ կարժենա այն ֆինանսական տեսանկյունից»,- ասել է Ժամաուբաևը լրագրողներին։
Նա պարզաբանել է, որ ԵԱԶԲ-ն այժմ կայուն է աշխատում, և բանկը գործնականում չի տուժել պատժամիջոցների ճնշումից։ Ներկայումս Ղազախստանին բաժին է ընկնում բանկի պորտֆելի 36%-ը, Ռուսաստանին՝ 39%-ը, իսկ Բելառուսին՝ 23%-ը։ ԵԱԶԲ-ի ներկայիս պորտֆելը կազմում է 4,4 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է նվազեցնել իր մասնաբաժինը ԵԱԶԲ-ում հօգուտ Ղազախստանի, որպեսզի բանկը չհայտնվի պատժամիջոցների տակ։ Բանկի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը, գրում է Коммерсант-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում