Հայտնի է` ինչ են գողացել «HSBC» բանկի վարչության տնօրենի տնից

1 Min Read

Նոյեմբերի 13-ին, անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Սուրեն Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Ձոր 2» թաղամասի հասցեներից մեկի կիսակառույց շինության դուռը և այնտեղից գողություն կատարել:

Banksnews.am-ին ոստիանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 13-ին ժ.13.30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 12-ի ժ.19.40-ից մինչև նոյեմբերի 13-ի ժ.08.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով Ձոր 2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են «Ֆոնդիտալ» մոդելի 2 ջեռուցման կաթսա, միջսենյակային դռների փակաները և շինարարական գործիքներ:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սուրեն Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «HSBC» բանկի գործատվական վարչության տնօրեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվեք այս հոդվածով