Թբիլիսիում  և Բաքվում կյանքն ավելի էժան է, քան Երևանում. Կենսամակարդակների տարբերությունը՝ Հարավային Կովկասի 3 կենտրոններում

2 Min Read

Հարավային Կովկասի ժողովուրդները շարունակում են դիմակայել նոր փորձություններին։ Արցախյան պատերազմը և հակամարտության նման հանգուցալուծումը տարաշածրջանում հանգեցրեց ուժերի նոր դասավորության։ Այս իրավիճակը, սակայն, երկարատև կայունություն չի ունենա: Որքան էլ առաջարկվեն նորանոր խաղաղության օրակարգեր, խաչմերուկներ, կանգառներ, մատյաններ և այլ բառերով փաթեթավորված խաղաղության պատրանքներ, իրականությունն այն է, որ տեղի է ունեցել իրավիճակի անարդարացի հանգուցալուծում։


2018-ից մինչև հիմա 28 % տնտեսական աճ ենք ապահովել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ավելին, ամենը կատարվել է արցախահայության էթնիկ զտման, հազարավոր զինվորերի ու անմեղ մարդկանց զոհերի գնով։ Ոչ ոք չի կարող ձևացնել, թե ապրում ենք համերաշխ ու երջանիկ։

Այնուամենայնիվ, կյանքը շարունակում է իր ընթացքը: Հետաքրքիր է հասկանալ՝ որքան է ապրելու արժեքը Հարավային Կովկասի երեք կենտրոններում՝ Երևանում, Բաքվում, Թբիլիսիում, ․

2023թ-ի նոյեմբերի 6-ի դրությամբ՝ վիճակագրական տվյալները փաստում են, որ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում ապրում են համապատասխանաբար 1,08, 2,3 և 1,12 մլն մարդ։

Հարավկովկասյան երեք մայրաքաղաքներում ամսական աշխատավարձերը հարկումից հետո միջինում չեն գերազանցում $600-ը։

  • Երևանում աշխատավարձը կազմում է $580,
  • Թբիլիսիում՝ $505,
  • Բաքվում՝ $422։

Այս պայմաններում Թբիլիսիում  և Բաքվում կյանքն ավելի էժան է Երևանից համապատասխանաբար 11%-ով և 41%-ով։
Մյուս կողմից Բաքվում կյանքը 34%-ով էժան է Թբիլիսիից։ Այս ցուցանիշներով Երևանը, Թբիլիսին և Բաքուն ամենաթանկարժեք քաղաքների ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար 4,142-րդ4,556-րդ և 6575-րդ հորիզոնականները։ 

Համեմատություններն ավելի պարզ ընկալելու համար պատկերացրեք, որ միջին աշխատավարձերը բավականացնում են Երևանում և Թբիլիսիում 0,5 գոյատևելու համար, իսկ Բաքվում 0,6 ամիս։

Այս տեսանկյունից  ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների շարքում Երևանը, Թբիլիսին և Բաքուն զբաղեցրել են 3,554-րդ, 4,682-րդ և 5,410-րդ հորիզոնականը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով