Երկուշաբթի օրը նավթի գները իջել են Չինաստանում պահանջարկի նվազման ազդանշանների, ինչպես նաև իրանական էներգառեսուրսների համաշխարհային շուկա վերադարձի աճող սպասումների պատճառով:
Օգոստոսի 15-ին հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ Չինաստանի նավթի պահանջարկը հուլիսին գրեթե 10%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ՝ պայմանավորված երկրի խիստ կարանտինային սահմանափակումներով: Միևնույն ժամանակ, Չինաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում մանրածախ վաճառքի և արդյունաբերական արտադրության դինամիկայի մասին զեկույցները, որոնք նույնպես հրապարակվել են երկուշաբթի, ավելի վատ են եղել, քան փորձագետների կանխատեսումները։
«Այժմ մենք տեսնում ենք Չինաստանի տնտեսության վիճակը, և այն շատ ավելի քիչ վարդագույն է, քան շատերը ակնկալում էին։ Երկրում նավթի պահանջարկը սպասվածից ցածր կլինի», – ասում է Sucden Financial-ի վերլուծաբան Ջորջի Ուիլկիսը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը մինչև ժամը 18:00-ն կազմում է 94,31 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 3,84 դոլարով (3,91%) ցածր է նախորդ նիստի փակման գնից։
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սակարկությունների ընթացքում այս անգամ նվազել են 3,79 դոլարով (4,12%)՝ հասնելով 88,3 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Իրանցի պաշտոնյաները միևնույն ժամանակ բարձրացրել են ներդրողների լավատեսությունը միջուկային գործարքի վերականգնման հնարավորության վերաբերյալ, որը ճանապարհ կհարթի իրանական նավթի համար, որպեսզի այն վերադառնա համաշխարհային շուկա: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Իրանը մինչև երեքշաբթի իր դիրքորոշումը կներկայացնի Եվրամիությանը միջուկային գործարքը վերականգնելու Բրյուսելի առաջարկների վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագրի ստորագրման հիմքերը կարող են հայտնվել «մոտ ապագայում»։
«Սակայն համաշխարհային շուկայում իրանական նավթի հայտնվելու մասին հաղորդագրությունները լրացուցիչ փաստարկ կհանդիսանան նավթ վաճառող հիմնադրամների համար՝ կանխելու տնտեսական աճի տեմպերի վտանգը», – ասել է Saxo Bank-ի ապրանքային ռազմավարության ղեկավար Օլե Հանսենը, հաղորդում է Interfax-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում