Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 2400 դոլարը

1 Min Read

Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ մարտի 8-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի փոխարժեքը գերազանցել է 2400 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։

Առայժմ սեպտեմբերին գազի մատակարարման ֆյուչերսային պայմանագրերի գնային նվազագույնը (ըստ TTF ինդեքսի) կազմում է 2181,2 դոլար (+0,4 տոկոս նախորդ օրվա հաշվարկային գնի նկատմամբ՝ 2,173,8 դոլար), առավելագույնը՝ 2,407,6 դոլար (+10,8 տոկոս)։

Եվրոպական շուկան անցյալ տարի բախվեց գազի կոլապսի հետ։ Փորձագետները դա բացատրում են հիմնական մատակարարների կողմից մատակարարումների սահմանափակմամբ, Եվրոպայում ստորգետնյա գազի պահեստարանների հագեցվածության ցածր մակարդակով և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով:

Այժմ Եվրոպան շարունակում է ճնշման տակ մնալ Ռուսաստանից մատակարարումների հետ կապված շարունակվող լարվածության պատճառով։ Ռուսական գազի արտահանումը նվազել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։

«Հյուսիսային հոսքով» և ուկրաինական գազափոխադրման համակարգով մատակարարումները զգալիորեն նվազել են, և «Յամալ-Եվրոպա» խողովակաշարն ընդհանրապես դադարել է գործել, հայտնում է РИА Новости

Share This Article