«Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթը նոր և ճիշտ բարեփոխում է այս ոլորտում։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` սա զարգացման փաթեթ է, քանի որ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը գործում է 2003 թ., սակայն այն մի շարք հարցեր արդեն չէր կարողանում կարգավորել։
«Օրինակ` զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն: Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով: Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների հստակ տարբերակում, պահանջների ու չափանիշների սահմանում, քաղաքականություն մշակող անձանց լիազորությունների մշակում, վերահսկող մեխանիզմների ներդրում և այլն: Այս բոլոր հարցերը հստակ կարգավորվելու են նոր փաթեթով»,– ընդգծել է նախարարը։
Նրա վստահեցմամբ` զբոսաշրջությունը ՀՀ-ում զարգանում է բավականին լավ տեմպերով։
«Այս ամսվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ։ Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ 2.4 մլն զբոսաշրջիկի կհասնի այս թիվը, ինչը մոտավորապես 25 տոկսով ավելի է, ինչ մենք ունեցել ենք մեզ համար լավագույն զբոսաշրջային տարում` 2019 թ.-ին»,– ասել է Քերոբյանը։
Նախարարը նշել է, որ օրենսդրական այս փաթեթը նպատակ ունի կարգավորել թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմը, նաև նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջային ոլորտը ՀՀ տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար։