Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի` ստանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյան

20 Նոյեմբերի, 2023
1 Min Read
Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի` ստանդարտ, ոչ թե հայկական իմպրովիզացիայի տարբերակ. Ավինյան

Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասել էքաղաքապետը:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ հստակեցրել է, որ ուզում են թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա:

Ավինյանն արձագանքել է, որ ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, այն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ:

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն