Նախորդ շաբաթ Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 գովազդ, այս շաբաթ՝ 247: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Ապամոնտաժված գովազդների թվաքանակն ու տեղաբաշխումը՝ Աջափնյակ — 15, Ավան — 15, Արաբկիր — 28, Դավիթաշեն — 64, Էրեբունի — 1, Կենտրոն — 42, Նոր Նորք — 30, Նորք Մարաշ — 9, Շենգավիթ — 25, Քանաքեռ — Զեյթուն — 18:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ գովազդի մասին տվյալներն էլեկտրոնային հասանելիություն կունենան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում