Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել են վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:
«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն. գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- նշել է քաղաքապետը:
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ տեղեկացրել է, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում