Կա արդյոք պահեստամասերի խնդիր քաղաքային տրանսպորտի պատշաճ վիճակն ապահովելու համար. Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվել է, թե արդյոք պահեստամասերի խնդիր կա` քաղաքային տրանսպորտի պատշաճ վիճակն ապահովելու համար:

«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը կոտրած նոր տրոլեյբուս կար երթևեկող ու նաև շատ մաքուր չէր. պահեստամասերի հետ կապված խնդիր ունե՞նք»,- հարցրել է նա:

Քաղաքապետին տեղեկացրին, որ ուրբաթ օրը կառավարության որոշմամբ ստացվել են պահեստամասեր, պատուհանն առկա է, և այս շաբաթ արդեն կփոխեն: Ինչ վերաբերում է տրոլեյբուսի մաքրությանը, ապա Ավինյանին վստահեցրին, որ չէին լվացել, որպեսզի ներսում ջուր չլիներ:

Կիսվեք այս հոդվածով