Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն I Բոնապարտի (1769-1821) գլխարկը վաճառվել է Ֆոնտենբլոյի աճուրդում` մոտ 2 մլն եվրոյով, գրում է Al Jazeera-ն:
Աճուրդի տանը գտնվող սև գլխարկը վաճառվել է մոտ 1.932 մլն եվրոյով (2.1 մլն դոլար): Նշվում է, որ սա ռեկորդային գումար է, քանի որ այն գերազանցել է նույն աճուրդի տանը պահվող Նապոլեոնի նախորդ գլխարկի արժեքը, որը 2014 թվականին վաճառվել է 1.884 մլն եվրոյով:
Աճուրդի կազմակերպիչը հրաժարվել է հայտնել գնորդի ինքնությունը կամ ազգությունը: Սև գլխարկի վրա կան Ֆրանսիայի դրոշի գույները, այն գրավել է ամբողջ աշխարհի կոլեկցիոներներին:
Գլխարկը պատկանել է գործարար Ժան-Լուի Նոիզեզին, ով մահացել է անցյալ տարի:
Նախքան աճուրդը, գլխարկը գնահատվել էր 600 հազարից մինչև 800 հազար եվրո (655.00-ից 873.000 դոլար):
Ենթադրվում է, որ Նապոլեոնն ուներ մոտ 120 նման գլխարկ, որոնց մեծ մասն անհետացել է:
Նշվում է, որ հենց այս գլխարկն է Նապոլեոնը կրել Inconstant նավի վրա, որով փախել էր Էլբա կղզու աքսորից 1815 թվականին: