Շուրջ 88 մլն դրամ է հատկացվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար

1 Min Read

Կառավարության որոշմամբ 88 մլն 400 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Արթիկ համայնքի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատման և Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքների իրականացման համաֆինանսավորման նպատակին ՀՀ կառավարությունն հատկացրել է  52 մլն 318 հազար դրամ։


Շատ չի՞ ձգձգվում շենքի հիմնանորոգումը․ Կառավարությունը 3․2 մլրդ դրամ տրամադրեց սուբվենցիոն ծրագրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


30 մլն 828 հազար դրամ գումար Կառավարությունը նախատեսել է Ախուրյան համայնքի 4 բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համաֆինանսավորման համար /Երազգավորս, Ախուրյան բնակավայրի Շահբազյան փողոց։

Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի  փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին նախատեսվել է 5 մլն 252 հազար դրամ։

Կիսվեք այս հոդվածով