ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը բնական գործընթաց է համարում, որ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ և լուծարվել։
Նա, Կառավարարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, որ Կառավարությունը 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարված են եղել։ Նախարարը հավաստիացրել է, որ դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել։
«Ընկերության որոշումն է, որ կարող է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, կամ էլ կարող է գնալ լուծարման։ Բայց լուծարված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն։ Եվ ժամանակավոր դադարեցում, չի նշանակում, որ ընկերությունը լուծարման գործընթացի մեջ է»,- հավելել է Խաչատրյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում