Մարգարայի անցակետը, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա պարզաբանել է, որ Մարգարայի անցակետի կառուցման համար մեկ անձից են գնում կատարել, որովհետև շտապողականության հարց է եղել, կարճ ժամկետում պետք է ավարտեին աշխատանքները։ ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում։
Բադասյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն չի էլ եղել:
«Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»,– նշել է ՊԵԿ նախագահը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում