50 մլն եվրո` շրջակա միջավայրի կառավարմանը. ՕՊԵԿ-ի վարկային համաձայնագիրը կվավերացվի

1 Min Read
ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը 50 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ում շրջակա միջավայրի կառավարման համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ՀՀ և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023 թ. հոկտեմբերի 3-ին և 23-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ: Այժմ այն վավերացնելու համար ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
«Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը»,– նշված է նախագծի մեջ։
Համաձայնագրում նշվում է, որ վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է, վարկի մարման ժամկետ 20 տարի է, որից արտոնյալը 5 տարին է։ Վարկի մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2028 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2042 թ. հոկտեմբերի 15-ը: Վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 31-ն է:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:
Կիսվեք այս հոդվածով