Սևուրբաթյան խառնաշփոթ. Հետաքրքիր փաստեր ու կանխատեսումներ

3 Min Read

ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի զեկույցում նշվում է, որ 2022 թվականի սև ուրբաթին վաճառքներն աճել են ռեկորդային 936.3 մլրդ դոլարով: Սա նախորդ տարվա համեմատ ավելի է 5.3%-ով, այս մասին գրում է Tidio-ն:

Գնորդների ավելի քան 62%-ը կարծում է, որ «Սև ուրբաթը» պարզապես խաբեություն է, որովհետև մարդկանց ստիպում են ավելի շատ գումար ծախսել: Այնուամենայնիվ, դա չի խանգարում մարդկանց գնումներ կատարել: Նրանց 80%-ը մշտապես մտադիր է գնումներ կատարել«Սև ուրբաթին»:

Հաճախորդների 65%-ն էլ մտադիր է առցանց գնումներ կատարել, իսկ 36%-ը գործարքներ է կատարում սոցիալական ցանցերում: Հարցվածների 88%-ն ասել է, որ պատրաստ է հավելյալ ժամանակ ծախսել գնումներ կատարելու վրա։

Մարդկանց ավելի քան 77%-ը խանութից գնումներ կատարելու փոխարեն պատրաստ է դա անել առցանց տարբերակով՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:

Որքա՞ն են մարդիկ ծախսում Սև ուրբաթին

Զեկույցում նշվում է, որ վերջին «Սև ուրբաթի» եկամուտը կազմել է մոտ 1.27 տրիլիոն դոլար. ավելի քան 283 մլրդ դոլար ծախսվել է առցանց խանութներում, իսկ էլեկտրոնային առևտրի վաճառքները կազմել են մոտ 281 մլրդ դոլար: 

Որքա՞ն է միջին գումարը, որը ծախսվել է Սև ուրբաթին

Հետազոտության համաձայն՝ Գոհաբանության օրվա ընթացքում գնորդները միջինում ծախսում են 325 դոլար:  Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տալիս, որ 10 գնորդներից 4-ը պատրաստ են իրենց քարտերի ողջ գումարը ծախսել: «Սև ուրբաթին» մարդկանց ավելի քան 80%-ը մասնակցում է գնումների:

Որքա՞ն է կազմում գնորդների թիվը Սև ուրբաթին

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի «Սև ուրբաթին» միայն ԱՄՆ-ում  գնումներ է կատարելավելի քան 140 միլիոն մարդ:

Չնայած այս ամենին՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ գնորդների գրեթե 39%-ը գումար է խնայում: Հաճախորդներից ոմանք կատարում են ամանորյա գնումներ, մի մասը գնում է ապրանքներ, որոնք վաղուց է ցանկացել ձեռք բերել, իսկ մյուսները պարզապես գնում են նոր ապրանքներ, որոնք այդ օրը տեսնում ու հավանում են:

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականի համեմատ 2022-ին գնորդների թիվը 64%-ից նվազել է մինչև 55%:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա համեմատ մարդիկ ավելի քիչ են հետաքրքրված էլեկտրոնիկայով, ինչպիսիք են սմարթֆոնները, AirPods-ը, հեռուստացույցը:

Նախորդ տարի շատերը հիմնականում գնել են գեղեցկության և խնամքի պարագաներ:

Գնորդների 82%-ը նշել է, որ պատրաստ է ավելի քան 30 րոպե անցկացնել հերթերում, 47%-ն էլ նշել է, որ 50 րոպեից ավելի կանցկացնի հերթում:

  • 1966 թվականից նշվող «Սև ուրբաթը»՝ Գոհաբանության տոնի ուրբաթը, որով մեկնարկում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը, շարունակում է մնալ տարվա ամենամասշտաբային գնումների օրն աշխարհում։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով