Զբոսաշրջություն՝ հակառակ ուղղությամբ

1 Min Read

Զբոսաշրջությունը տնտեսության առանցքային ճյուղերից է։ Հայաստանի զբոսաշրջային ներուժը չափազանց մեծ է, և ոլորտի պատշաճ զարգացման պարագայում կշահեն բոլորը։ Հետաքրքիր է, որ գրեթե միշտ անդրադառնում ենք միայն Հայաստան եկած զբոսաշրջիկներին։ Հավանաբար դրա պատճառը ն է, որ մեզ առաջին հերթին հետաքրքում է մեր զբոսաշրջության ոլորտում ակումուլացված գումարները, որոնք նպաստում են տնտեսության ընդհանուր զարգացմանը։


Հայտնի է՝ որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-հոկտեմբեր ամիսներին


Եկեք, սակայն, դիտարկենք զբոսաշրջության հակառակ կողմը։ Արդյոք պայմանները թույլ են տալիս ՀՀ քաղաքացունտարին  գոնե մեկ անգամ ճամփորդել։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հաղորդում է, որ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1,238, 145 մարդ։ Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54%-ով։ 

Ուսումնասիրենք ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների մեջ կանանց և տղամարդկանց ակտիվությունը․

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամնակահատվածում ՀՀ ից մեկնած զբոսաշրջիկների 60%տղամարդիկ են, իսկ 40%-ը՝ կանայք։

Հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների տարիքային կազմը․

Պարզվում է՝ զբոսաշրջիկների 46%36-63 տարեկան անձինք են։ 24% մասնաբաժին ունեն 26-35 տարեկան զբոսաշրջիկները։ Երրորդ տեղում են հայտնվել մինչև 15 տարեկան անձինք։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով