6 առանձնահատկություն, որոնք պետք է հաշվի առնել բանկ ընտրելիս

2 Min Read

Եթե ցանկանում եք Ձեր գումարը տնօրինել առավելագույնս հարմար կերպով՝ վճարել կոմունալ ծառայությունների համար, արագ փոխանցումներ կատարել և արդյունավետ կառավարել գումարի մնացորդը, բանկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի քանի առանձնահատկությունների:

investopedia-ն առանձնացրել է այն 6 կարևորագույն առանձնահատկությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնել բանկ ընտրելիս։

  • Դեբետային քարտ ունենալու հնարավորություն

Իսկ ի՞նչ է դեբետային քարտը։ Այն բանկային վճարային քարտ է, որն օգտագործվում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու, ինչպես նաև բանկոմատներից կանխիկ գումարի ստացման համար։ Նոր բանկային հաշիվ բացելիս համոզվեք, որ ներառված է դեբետային քարտ և ստուգեք՝ արդյոք որևէ վճար կա դրա համար, թե ոչ:

  • Առցանց և բջջային բանկինգ

Սմարթֆոնից կամ համակարգչից ձեր հաշվեկշիռը ստուգելու հնարավորությունը անգնահատելի է, եթե ցանկանում եք հետևել Ձեր ծախսերին: Դա հատկապես կարևոր է, եթե ցանկանում եք խուսափել թանկարժեք օվերդրաֆտի վճարներից:

  •  Բջջային հավելվածով ավանդներ ներդնելու հնարավորություն

Շատերը փորձում են գումար խնայել՝ այն ներդնելով որպես ավանդ։ Իսկ բջջային հեռախոսով ավանդ ներդնելու հնարավորությունը թույլ է տալիս գործողությունը կատարել ցանկացած պահի՝ առանց բանկ այցելելու։ Ուստի բանկ ընտրելիս պետք է հաշվի առնել՝ արդյոք բանկի բջջային հավելվածը ունի այս հնարավորությունը։

  • Վարկերն ու կոմունալ վճարումները օնլայն մարելու հնարավորություն

Բջջային հավելվածը, որը ցույց է տալիս օգտատիրոջ գործող վարկերը, դրանց մնացորդը, վճարման չափն ու ժամկետները իսկական փրկություն են բազմազբաղ քաղաքացիների համար։

  • Էլեկտրոնային փոստին և բջջային հեռախոսին ուղարկվող տեքստային ծանուցումներ

Ծանուցումների հնարավորություն ունեցող բանկը կարող է, օրինակ, նախազգուշացնել, որը Ձեր հաշվի մնացորդը հատել է X կետի սահմանը կամ Ձեր հաշվի միջոցով կատարվել է որոշակի գործարք: Դա կարող է իսկապես օգտակար լինել, եթե դուք մտահոգված եք, որ հաքերները գողանում են ձեր հաշվի տվյալները և խարդախություններ կատարում:

  •  Անվտանգության բարձր մակարդակ

Մինչ բանկ ընտրելը պետք է ուսումնասիրել բանկի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցները: Պետք է պարզել, օրինակ, բանկն ունի՞ խարդախության մոնիտորինգ և ձեր դեբետային և վարկային քարտերի ապաակտիվացման հնարավորություն, ինչպես նաև՝ արդյո՞ք բանկը երաշխավորում է Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը:

Կիսվեք այս հոդվածով