Գևորգ Ավետիսի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խարդախություն, այն է` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով գումար: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Datalex տեղեկատվական համակարգից։
Այսպես` Գևորգ Ավետիսի Քոչարյանը 2020 թվականի հունվարի 23֊ին խաբեությամբ, այն է` Երևան քաղաքի Յան Ռայնիսի 7-րդ շենքի բարելավման աշխատանքների հետ կապված տվյալներ լրացնելու կեղծ պատրվակով, նույն շենքի բնակիչ, իր հարևան Սամվել Սասունի Գասպարյանի վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է վերջինիս անձնագիրը և նույն օրը նրա անունով «էվոկաբանկ» ՓԲԸ-ի «SingleTouch» տարբերակով ձևակերպել 1.000.000 ՀՀ դրամի չափով օնլայն վարկ` հափշտակելով այն:
Գործը Երևանի քրեական դատարան է ստացվել 2023 թվականի նոյեմբերի 7-ին։ Այն մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում