Հայաստանում չկա մենաշնորհ, ազատ է տնտեսական գործունեությունը, և ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել։
Այս մասին ԱԺ նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով 2024 թվականի պետական բյուջեի նախագծի մասին։
Ըստ նրա՝ քաղաքական թիմն ունի քաղաքական կամք և իր որդեգրած սկզբունքների շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք պետբյուջե ձևավորել։
«Եթե նախկին իշխանությունները կոռուպցիոն համակարգն արմատախիլ անեին այնպես, ինչպես այսօր է, ապա մենք կունենայինք ասֆալտապատ փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեինք։ Այսօր բոլոր դպրոցները ֆինանսավորման խնդիրներ ունեն»,- նշել է պատգամավորը։
Խաչատուրյանի խոսքով՝ 30 տարի մանկապարտեզ չի եղել, դպրոցներնում էլ այնպիսի պայմաններ են եղել, որ երեխաները չեն ցանկացել հաճախել։
«Գալիս եք մեզ մեղադրում եք մի բանում, որը դուք եք ստեղծել։ Եթե այդ գումարները չհատկացնեինք ճանապարհաշինությանն ու դպրոցաշինությանը, ապա մի քանի անգամ ավելի շատ գումար կհատկացնեինք պաշտպանությանը՝ բանակին, նորարարական տեխնոլոգիաներ կներդնեինք։ Բայց այյդ գումարները գնում են ասֆալտի կառուցմանը»,- նշել է նա։
Միայն թե Խաչատուր Սուքիասյանի սրտով չէ բարեփոխումների դանդաղ ընթացքը, սակայն նկատեց, որ այդտեղ էլ խնդիրներ կան, քանի որ ոլորտներ կան, որտեղ 20-30 տարի ոչ մի բարեփոխում չի արվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում