Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց. ծրագիրն ուղղված է սպորտային կյանքի աշխուժացմանը։
Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսից և այս պահին էլ ակտիվորեն ընթանում են. կառուցվում են մոնոլիտե սյուներ և հեծաններ։ Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:
Մարզադպրոցի կառուցման աշխատանքներն իրականացվում են երկու փուլով։ Առաջին փուլով կառուցվում են երկհարկանի շենքի արտաքին պատերը, իսկ արդեն 2024-ին՝ երկրորդ փուլով, նախատեսվում է կատարել շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթով՝ ընդհանուր 627.9 մլն դրամ արժեքով։ Պետական բյուջեից ֆինանսավորման չափը կազմում է 219.6 մլն դրամ (35%), իսկ համայնքի ներդրումը՝ 407.9 մլն դրամ (65%): 2023 թ-ին նախատեսվում է ներդնել 243.9 մլն դրամ, որից 85.4 մլն դրամը՝ պետական բյուջեից, իսկ 158.5 մլն դրամը՝ համայնքից:
Բյուրեղավան համայնքը նախատեսում է 2024 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով շարունակել նաև քաղաքի ոռոգման համակարգի կառուցման ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները:
Ծրագրի առաջին փուլով Բյուրեղավանում կառուցվել է շուրջ 1 700 մ երկարությամբ ոռոգման ջրատարի ներքին ցանց, որի արդյունքում մատակարարվող ջրի կորուստները հասցվել են նվազագույնի:
Շինարարական աշխատանքների արժեքը 48. 081.5 դրամ է, որից 28 848.9 դրամը (60%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 19 232.6 դրամը (40%)՝ համայնքի ներդրումը: Աշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է 2024 թվականին ներդնել ևս 32 մլն 878 հազ. դրամ։ Ծրագրի արդյունքում Բյուրեղավանում վերջնականապես կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: