2024 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենց շատ են քննադատում, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները հետ չեն բերում։
Փաշինյանը նաև նշել է, թե թալանողները թալանը հո սկուտեղով չեն մատուցում, այլ հնարավոր բոլոր ձևերուվ դիմադրում են, այդ թվում՝ թաքնվելով դասագրքերի, անվտանգային սպառնալիքների, ղարաբաղյան, և ամենատարբեր հարցերի հետևում։
«Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորած չեն, այսինքն՝ չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»,– ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ նրանք փորձում են ներքաղաքական անկայունություն հրահրել՝ միլիոններ ծախսելով փաստաբանական և իշխանության ներկայացուցիչների հակաքարոզչության վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում