Իսրայելի անվտանգության մարմինները համագործակցում են կրիպտոընկերությունների հետ, որպեսզի արգելափակեն ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը, հայտնել է Financial Times-ը: Սույն թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի իշխանությունները հրահանգեցին փակել տասնյակ կրիպտոհաշիվներ։
Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսայում՝ Binance -ում, ավելի քան 100 հաշիվ է սառեցվել, իսկ մոտ 200 այլ հաշիվների մասով Իսրայելի կառավարությունը տեղեկատվություն է պահանջել։
«Մենք խորապես վշտացած ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից», – ասվում է Binance-ի հայտարարության մեջ, որը ուղարկվել է Euronews Next-ին,- ինչպես միշտ, Binance-ը հետևում է միջազգայնորեն ճանաչված պատժամիջոցների կանոններին՝ արգելափակելով ապօրինի միջոցների հետ կապված փոքր թվով հաշիվներ: Մենք ցանկանում ենք հակամարտության շուտափույթ և խաղաղ ավարտ»:
Աշխարհի խոշորագույն stablecoin թողարկող Tether-ը հայտարարել է, որ սառեցրել է վիրտուալ կրիպտոարժույթի 32 դրամապանակ, որոնք կապված են «ահաբեկչության և պատերազմի» հետ Իսրայելում և Ուկրաինայում:
Կրիպտոարժույթի քարտի թողարկումը հասանելի է նաև Binance-ի հայաստանյան օգտատերերին
Կրիպտոշուկայում գործող մյուս կարևոր ընկերությունը՝ Tether-ը հայտարարել է, որ սառեցրել է 32 վիրտուալ կրիպտոարժույթային դրամապանակներ, որոնք կապված են Իսրայելում և Ուկրաինայում ահաբեկչության ու ռազմական գործողությունների հետ։ Tether-ը հայտարարել է, որ արգելափակված դրամապանակների հաշվին եղել է $827,000։
Իսրայելը հայտարարել է, որ արդեն 2023թ-ի հոկտեմբերի 10-ին սառեցրել է մի շարք կրիպտոդրամապանակներ՝ ի աջակցություն ՀԱՄԱՍ-ին։ Վերջինս ԱՄՆ-ի, Եվրամիության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, ուստի ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, խնդիրներ ունի բանկերի հետ և, հետևաբար, կրիպտոշուկաները ՀԱՄԱՍ-ին նոր հնարավորություններ են տալիս ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից։
BitOK կրիպտովերլուծական ընկերության տվյալներով՝ 2021թ-ի օգոստոսից 2023թ-ի հունիս ընկած ժամանակահատվածում ՀԱՄԱՍ-ը ներգրավել է $41 մլն-ի կրիպտոարժույթ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում