Ունենք արտաքին պարտքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կառավարությանը, որ ասում ես՝ արտաքին պարտքն աճում է, ասում են՝ պարտք-ՀՆԱ հարաբերությունը նվազել է։ Ավելի պարզ ու կենցաղային լեզվով ասած՝ կառավարությունն ասում է՝ 1000 դրամն աղքատի համար մեծ փող է, հարուստի համար հեչ փող չէ»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ կառավարությունը մոռանում է ասել, որ ՀՆԱ-ն հիմնականում աճում է արտաքին գործոնների հիման վրա, իսկ այդ պարտքը բոլորս ենք փակելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում