Ֆինանսների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 միլիարդ դրամ, որն ավելի է, քան 2023 թվականին նախատեսված ծախսերը: Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա որոշ մանրամասներ ներկայացրեց հանձնաժողովի փակ նիստի քննարկումներից։
«Հանձնաժողովի փակ նիստում քննարկվել են սպառազինության ծավալները, որը միայն պաշտպանական բնույթի են։ Բայց հիմնական գաղափարը, որը դրված է սպառազինության բովանդակության մեջ, դրանք, բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը։ Երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի բերելու»,-ասաց Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում