Որ երկրներից է Վրաստանը ներմուծում ծաղիկներ. Հայաստանը՝ առաջատարների թվում. Ինֆոգրաֆիկա

15 Նոյեմբերի, 2023
1 Min Read
Որ երկրներից է Վրաստանը ներմուծում ծաղիկներ. Հայաստանը՝ առաջատարների թվում. Ինֆոգրաֆիկա

Թարմ ծաղիկների ներմուծումը Վրաստան 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 մլն դոլարով, հայտնում է Sputnik Грузия-ն։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է ներկրվել 3,661 մլն դոլարի ծաղիկներ, իսկ նախորդ տարվա ինն ամիսներին՝ 2,178 մլն դոլար։
Ներմուծված ծաղիկների գրեթե 29%-ն այս տարի գալիս է Հայաստանից, որին հաջորդում են Էկվադորը՝ 26,4%, Նիդեռլանդները՝ 26,3%։

Ծաղիկների ներմուծման և արտահանման մասին ավելին՝ Sputnik Грузия-ի ինֆոգրաֆիկայում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
2 Comments