Մոսկվայի դատարանը 15 մլն ռուբլով տուգանել է Google-ին

1 Min Read

Մոսկվայի դատարանը Google-ին տուգանել է 15 միլիոն ռուբլով՝ Ռուսաստանի Դաշնությունում ռուս օգտատերերի անձնական տվյալները տեղայնացնելու կրկնակի մերժման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.11-րդ հոդվածի 9-րդ մասով (օպերատորի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական տվյալների գրանցման, համակարգման, կուտակման, պահպանման կամ վերականգնման ապահովման պարտականությունը կրկին չկատարելը)»,– ասվում է հաղորդագրությունում։

Այս հոդվածով ընկերությունը պատժվում է արդեն երկրորդ անգամ։

2021 թվականի օգոստոսին Google-ը նախ տուգանվեց 3 միլիոն ռուբլով ռուս օգտատերերի տվյալները տեղայնացնելուց հրաժարվելու համար։ Այս իրավախախտումը չվերացվեց, և 2022 թվականի հունիսին դատարանը ընկերությանը տուգանեց 15 միլիոն ռուբլով՝ մեղավոր ճանաչելով տեղայնացման մասին օրենքի կրկնակի խախտման մեջ։

«Ռոսկոմնադզոր»-ի փոխանցմամբ՝ ընկերությունը կրկին անտեսել է օրենքի պահանջները, որից հետո դրա դեմ մեկ այլ արձանագրություն է կազմվել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով