ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համաձայն չէ այն պնդմանը, թե իր ներկայացրած օրենքի նախագիծը հարուստների համար է գրված ու կօգնի գումարով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Ըստ օրենքի նախագծի` 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր., զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր., զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։
Պատգամավորը վստահ է` այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ծառայել, միևնույնն է` չեն ծառայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում