ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն Հայաստանում չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Եղոյանը վստահեցրեց, որ դա քաղաքական որոշում է, ու եվրաինտեգրման գործընթացը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել դրան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում