2023թ-ի հոկտեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունն արդեն հրապարակվել է: Նշենք, որ հոկտեմբերին գրանցվել է 0-ին մոտ գնաճ։
Reuters. Եվրոպական կենտրոնական բանկը կպահպանի տոկոսադրույքները մինչև 4%՝ գնաճը նվազեցնելու համար
Իրավիճակը հոկտեմբերին հասկանալու համար դիտարկենք 2023թ-ի հոկտեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի սեպտեմբերի համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 0,1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,3%։ Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը նույնպես կազմել էր 0,1%։ Պետք է նաև նկատի ունենալ, որ սույն տարվա դեռևս հունվար և փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի սեպտեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկումը կազմել է 3%: Երկրորդը կապի ոլորտն է. արձանագրված գնանկումը կազմել է 0,5%:
Մյուս կողմից 2023թ-ի հոկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գնաճը զգալիորեն ավելացել է բարձր է՝ 8.5%:
Գնաճի ցուցանիշով երկրորդ տեղում է ռեստորանների և հյուրանոցների ոլորտը՝ 5.2%-ով: Հաջորդիվ կրթության ոլորտն է, որտեղ գներն աճել են 4,8%-ով։
2023թ-ի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գնանկումներ են արձանագրվել բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ու վառելիքի այլ տեսակների, ինչպես նաև տարբեր ապրանքների ու ծառայությունների մասով՝ 0,2%:
Գների ամենամեծ աճը նկատվել է տրանսպորտի բնագավառում՝ 1,2%: 1,1%-ով աճել են նաև հագուստի ու կոշիկի գները:
Գների փոփոխություն չի դիտվել կապի, առողջապահության և կրթության ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում