Վրաստանում լիցենզիա է սահմանվել միկրոբանկերի համար։ Երկրի Ազգային բանկն ակնկալում է, որ առաջին միկրոբանկը կբացվի մոտ ապագայում, ասել է կարգավորիչ մարմնի ղեկավարի պաշտոնակատար Նատիա Տուրնավան, տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել «Վրաստանի ազգային բանկի մասին» օրենքում փոփոխությունները և Վրաստանում միկրոբանկերի օրինականացման մասին կարգավորումները։
Նա նշել է, որ նոր լիցենզիայի սահմանումը նոր ներդրողների կգրավի։
«Միկրոբանկերի համար նոր լիցենզիայի ներդրումը ծառայում է ներդրողների համար լրացուցիչ, հետաքրքիր, գրավիչ ֆինանսական համակարգի ստեղծմանը, որը որոշակիորեն անցումային փուլ կդառնա միկրոֆինանսական կազմակերպությունների և լիարժեք բանկերի միջև», – ասաց Թուրնավան։
Ինչ է միկրոբանկը
Վրաստանի օրենսդրությամբ միկրոբանկը իրավաբանական անձ է, որը հիմնադրվել է բաժնետիրական ընկերության տեսքով, լիցենզավորված Ազգային բանկի կողմից և տրամադրում է 1 միլիոն լարիից ոչ ավելի վարկեր մեկ անձի կամ մարդկանց խմբի համար, ներգրավելով ավանդներ, բացելով և սպասարկելով թղթակցային հաշիվներ, թողարկելով իր վճարային քարտերը անկանխիկ գործարքների համար և կանխիկ վճարում:
Միաժամանակ միկրոբանկերը կենթարկվեն նույն պահանջներին, ինչ Վրաստանի բանկերը՝ գործարքների անվտանգության և գաղտնիության, միջոցների փոխանցման, վարկավորման և հաշիվների բացման կանոնների առումով։
Լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է գրավոր դիմի Վրաստանի Ազգային բանկ և ներկայացնի փաստաթղթերը։ Միկրոբանկի առաջնային կապիտալը պետք է լինի 10 մլն լարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում