Սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է․ որքա՞ն է կազմել այն տարվա ընթացքում

1 Min Read

Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում միջին անվանական աշխատավարձն աճել է 16,6 %-ով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպիսով՝ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 262 հազար 800 դրամ։

Միջին անվանական աշխատավարձն առավելապես աճել է մասնավոր հատվածում՝ 1 տարվա կտրվածքով 17,9 %-ով։ Հունվար-սեպտեմբերին այն կազմել է շուրջ 289 հազար 300 դրամ։

Պետական հատվածում տարեկան աճը կազմել է 10 %՝ կազմելով 198 հազար 300 դրամ։

Նկատենք, որ սեպտեմբեր ամսին օգոստոսի համեմատ պետական հատվածում միջին աշխատավարձի նվազում է նկատվել՝ շուրջ 1,9 %-ով, իսկ մասնավոր հատվածում նվազել է 1,1 %-ով։

Օգոստոսին պետական աշխատողների միջին ամսական աշխատավարձը եղել է շուրջ 208 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 287 հազար 823 դրամ։

Ընդհանուր առմամբ, միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1,5 %-ով։

Անժելա Պողոսյան
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով