Որոնք են ամենաշատ ներբեռնված հավելվածները. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Մեր ժամանակներում դժվար է պատկերացնել մարդկանց կյանքն առանց բջջային հեռախոսների։ Վերջիններս օգնում են մեզ կազմակերպել մեր զբաղված առօրյան, միշտ լինել կապի մեջ ու հասանելի բոլորի համար։ Այստեղ մեծ նշանակություն ունեն նաև ներտարատեսակ հավելվածները, որոնք մենք ներբեռնում ենք մեր հեռախոսներում։


Klarna ընկերությունը ձեռնոց է նետում առցանց գնումների հավելվածներին


Հավելվածների շուկան հսկայական շրջանառություն ունի և դրա նկատմամբ հետաքրքրությունն ու մեծ պահանջարկը շարունակում է պահպանվել։ Կան հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ շփվում են ընկերների, բարեկամների և հարազատների հետ, հետևում առողջությանը, մարզվում,  կատարում բոլոր վճարումները, կրիպտոարժույթի հետ գործարքներ իրականացնում, ուսումնասիրում լեզուներ, պատվիրում տաքսի և այլն:

Հետաքրքիր է պարզել, թե 2022թ-ին որոնք են եղել ամենաշատ ներբեռնված հավելվածները

Վիճակագրությունը փաստում է, որ առաջին հորիզոնականում է TikTok-ը։ Այս հավելվածի մասով 2022թ-ին արձանագրվել է 672 մլն ներբեռնում։ Այս հանրաճանաչության համատեքստում ընկերության հասույթը հասել է $9,4 մլրդ մակարդակին։


Որ հավելվածներն են ամենակարճ ժամանակահատվածում ձեռք բերել ավելի քան 100 մլն օգտատեր


Երկրորդ տեղում է Instagram547 մլն բեռնում ցուցանիշով։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Facebook449 մլն բեռնում ցուցանիշով։ Ամենաշատ բեռնումներով հայտնի հավելվածների հնգյակը եզրափակում են WhatsApp-ը և Telegram-ը՝ համապատասխանաբար 424 և 310 մլն բեռնում ցուցանիշներով։

Մյուս կողմից փորձենք հասկանալ բեռնված հավելվածների վիճակագրությունը՝ ըստ տարբեր ոլորտների

Պարզվում է՝ հիմնական 120 հավելվածների պարագայում 2022թ-ին իրականացվել է 10,622 մլն բեռնում։ Այստեղ ներբեռնումների 23,4%-ը պատկանել է սոցիալական, 15,5%-ը՝ ժամանցային, 15%-ը՝ խաղային  և մոտ 13%-ը՝ գնումներին վերաբերող հավելվածներին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով