Ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում է ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Ժամանակին համընթաց ավելանում են նոր ծառայությունները, իսկ որոշները պարզապես դուրս են գալիս շրջանառությունից։ Այս գործընթացը բնորոշ է նաև տնտեսության մյուս ոլորտներին։
Բանկերը կտրուկ ավելացրել են սպառողական վարկերի մերժման տոկոսը
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալները կազմել են 2,216,066 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,4%-ով։
Ուսումնասիրենք ծառայությունների ծավալների դինամիկան 2023թ-ի առաջին երեք եռամսյակներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին երեք եռամսյակներից յուրաքանչյուրում համեմատած նախորդ տարվա համապատասխան եռամսյակի հետ արձանագրվել են աճեր համապատասխանաբար 23%–ով, 12%–ով և 8%–ով մակարդակներում։
Արդյունքում, ծառայությունների ծավալները 2023թ-ի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում հաստատվել են համապատասխանաբար 675,205.1, 756,108, և 784,752.4 մլն դրամ մակարդակներում։
Այս դրական միտումները հասկանալու համար ուսումնասիրենք ծառայությունների ծավալների՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ առավելագույն աճեր և ամենախոր անկումներ արձանագրած տարբեր ոլորտները․
Արդյունքում առանձնացվել են 4 ոլորտ, որտեղ արձանագրվել են մատուցված ծառայությունների ծավալների ամենամեծ աճերը՝
- կացության և հանրային սննդի կազմակերպում,
- տեղեկատվություն և կապ,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ և տրանսպորտ։
Այս ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 20,3%-ով, 48,6%-ով, 73,4%-ով և 27%-ով։
Մատուցված ծառայությունների ծավալի ամենամեծ անկումը դիտվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 7,4%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում