Եվս երկու ընկերություն ազատվել են ներմուծման մաքսատուրքից

1 Min Read
Կառավարության որոշմամբ «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» և «ՋԻ-ԿՈԴԵՐ» ընկերություններն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունից:
«ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ԲԲԸ
ՀՀ Կոտայքի մարզում տարեկան շուրջ 30․000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ (continuously casted square steel billets) արտադրելու համար նախատեսվում է իրականացնել 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
«ՋԻ-ԿՈԴԵՐ» ՍՊԸ
ՀՀ Երևան քաղաքում մետաղամշակման ոլորտում ժամանակակից հաստոցների կայանի ստեղծման համար նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Կիսվեք այս հոդվածով