Ի՞նչ արդյունքներ է արձանագրել ՀՀ գյուղատնտեսության ոլորտը

1 Min Read

Ներկայիս արևմուտք-արևելք հակամարտության ժամանակահատվածում երկրները փորձում են ավելի շատ կենտրոնանալ ներքին հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման վրա։ Այս տեսանկյունից մեր հայրենակիցների ուշադրությունը կցանկանանք հրավիրել ՀՀ պարենային անվտանգության վրա, որը  սերտորեն կապված է նաև գյուղատնտեսության հետ։


Ավանդական գյուղատնտեսական վարման ձևերը բավականին դժվարություններ են հարուցում․ Սյունիքի մարզպետ


Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներին վերաբերող վիճակագրությունը։ Տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1,7%-ով՝ կազմելով 619,679 մլն դրամ։

Ուսումնասիրենք գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների դինամիկան 2023թ-ի առաջին երեք եռամսյակներում

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի երրորդ եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 341,113․6 մլն դրամ։ Վերջինս 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 1,5%-ով։ 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը 2023թ-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պայմանանվորված է բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալների աճով՝ մոտ 6%, ինչի արդյունքում համախառն արտադրանքի ծավալները հաստատվել են 341,578 մլն դրամ մակարդակում։

Մյուս կողմից, 2023թ-ի հունվար-սեպտեմբերին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ անասնաբուծության ոլորտում նկատվել է անկում 4%-ով և համախառն արտադրանքի ծավալները 2023թ-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 278,101 մլն դրամ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով