Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն կտրամադրվի: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:
Նա մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությունը, ինչպես են տարբերակվում նման ապրանքատեսակները և թե ինչպես կարելի է օգտվել աջակցության ծրագրից:
Կառավարության նպատակն է մինչև 2026 թ-ը ՀՀ տնտեսական բարդությունը հասցնել 01-ի: Ցուցիչը -3-ից +3 է, մենք հիմա բացասական դաշտում ենք,- նշեց նախարարի տեղակալը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում