Սննդի արդյունաբերությունը՝ վնասակար արտանետումների խոշոր աղբյուր

2 Min Read

Ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ ահռելի ծավալների է հասնում, և բնապահպանական այս խնդիրը մարդկության առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից է: Վնասակար նյութերի կոնցենտրացիան աճում է, ինչի արդյունքում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրանում է, կլիման շարունակաբար փոփոխվում է։ Այս երեւույթը ստացել է «ջերմոցային էֆեկտ» անվանումը։ Եթե հրչձեռնարկվեն արտանետումների կրճատման ուղղությամբ, ապա գլոբալ տաքացման ֆոնին մեր մոլորակի վրա գոյությունը պահպանելը գնալով ավելի անհնարին կդառնա:

Վերոնշյալի համատեքստում սննդի արդյունաբերությունը պատասխանատու է ջերմոցային գազերի ծավալների 26%-ի համար։


ՀՀ-ից ԵՄ արտահանումը կազմում է 488 մլն $․ գինիներ, սնունդ, բարդ տեքստիլ․ Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդ որում՝ ջերմոցային գազերի արտանետումներ դիտվում են նաև մսային, բուսական ծագմամբ սննդի պարագայում։ Ներկայացնենք այն սննդամթերքները, որոնք հանգեցնում են ածխաթթու գազերի առավելագույն արտանետումների․

Տվյալները փաստում են, որ ածխաթթու գազերի արտանետումներով առաջատար է տավարի միսը։ Վերջինիս պատրաստի 1կգ-ը հանգեցնում է 99 կգ ծավալի արտանետումների։

Երկրորդ հորիզոնականում է դառը շոկոլադը՝ 1կգ-ի դիմաց 47 կգ արտանետման ծավալներով։

Երրորդ տեղում է գառան միսը, որի պատրաստի 1 կգ-ն հանգեցնում է 40 կգ արտանետման։ 

Պետք է փաստել, որ սննդի արդյունաբերությունը ոչ միայն հանգեցնում է արտանետումների, այլ նաև հսկայական ջրի ծավալների օգտագործման։ Այս տեսանկյունից աչքի են ընկնում հետևյալ սննդամթերքները․

Առաջին տեղում է պանրի արտադրությունը, որի 1 կգ-ի արտադրության համար ծախսվում է 5,605 լ ջուր։

Երկրորդ տեղում է ընկույզը, որի դեպքում 1 կգ-ի դիմաց սպառվում է 4,134 լ ջուր։

Երրորդ տեղում է ձուկը, որի դեպքում 1 կգ-ի դիմաց ջրի ծախսը կազմում է 3,691 լ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով