Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան 9/3 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի նոր՝ 32-րդ մասնաճյուղը։
Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։
«Գավառ» մասնաճյուղի բացումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում։

«Ֆասթ Բանկի թիմը շարունակաբար աշխատում է իր հաճախորդներին սպասարկման լավագույն պայմաններ առաջարկելու համար։ Դրանով է պայմանավորված թե՛ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, թե՛ արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի վերանորոգումն ու ավելի ժամանակակից, նորաոճ տեսքի բերելը։ Բանկը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդները ֆինանսական գործարքներ կատարելիս կամ պարզապես խորհրդատվություն ստանալիս լիարժեք հարմարավետ զգան իրենց»,-նշված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
I think this is one of the most important information for me.
And i’m glad reading your article. But wanna remark on few general things, The
web site style is ideal, the articles is really excellent : D.
Good job, cheers
My web page :: click the up coming site
Right now it appears like WordPress is the best blogging
platform available right now. (from what I’ve read) Is that what you’re using on your blog?
Here is my blog post — click the next web site