Վիճակագրական կոմիտեն արդեն հրապարակել է 2023թ-ի սեպտեմբերի առանցքային տնտեսական ցուցանիշերի վիճակագրությունը։ Տնտեսությունում 2023թ-ի սեպտեմբեր ամսվա առանցքային տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վիճակագրությունն արձանագրել է հետևյալ արդյունքները.
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 227,627 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 65,737 մլն դրամ:
2023թ-ի սեպտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 494,742 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 258,002 մլն դրամ արդյունքները: 2023թ-ի սեպտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 631 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի սեպտեմբերին կազմել է 261,480 դրամ, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում եղել են համապատասխանաբար 655 մլն դոլար և 946 մլն դոլար:
ՀՀ արդյունաբերությունում նկատվում են վտագավոր անկումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի սեպտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի սեպտեմբերի և 2023թ-ի օգոստոսին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է մոտ 6%, իսկ օգոստոսի համեմատ՝ մոտ 4%։ 2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի և 2023թ․-ի օգոստոսի համեմատ արձանագրվել են արդյունաբերական արտադրանքի ծավալներում՝ համապատասխանաբար -4.3%-ով և -1,5%-ով անկումներ։
2023թ-ի սեպտեմբերին 2022թ-ի սեպտեմբերի համեմատ ամենամեծ աճն արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 22%-ով։ Այս ամենը դիտվել է գնաճի 0,1% մակարդակի և միջին ամսական անվանական աշխատավարձերի 10,4%-ով աճի պայմաններում։ 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր անկումը նկատվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում՝ մոտ 19%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 9,6%-ով և 5,6%-ով։ Մյուս կողմից 2023թ․-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ արտահանման ծավալները աճել են մոտ 8%-ով, իսկ ներմուծման ծավալները նվազել են 6%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում