Այս տարի Երևանում մեկնարկում է ճանապարհների համալիր սպասարկման պիլոտային ծրագիրը: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պիլոտային ծրագիրը նախատեսված է Ավանում և Նոր Նորքում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե երևանցիները որակական ինչ փոփոխություն են տեսնելու այդ ծրագրի արդյունքում:
«Թե ծավալային, թե համալիր իրականացման առումով սա աննախադեպ է։ Նաև ունենալու ենք արագ արձագանք։ Եթե եղանակային պայմանների բերումով փոսային նորոգման աշխատանքներն ավելի շատ են լինելու, քան մեր ներկայացրածը, նոր մրցույթի ժամկետներ չենք ունենա։ Գծանշում իրականացնող մարմինը լինելու է նույնը, որ փոսային նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո րոպե առաջ սկսի գծանշում իրականացնել»,– ասել է Ավինյանը:
Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ չեն լինելու շաբաթներով քանդված փոսանորոգման տարածքներ:
«24 ժամ է տրամադրված լինելու շինարարին՝ քանդված փոսն ամբողջովին վերականգնելու համար»,-ասել է նա։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն էլ նշել է, թե փողոցների գծանշումները լինելու են բացառապես թերմո և սառապլաստի միջոցով, իսկ ներկանյութը՝ լուսաանդրադարձող։ Իսկ ճանապարհային նշանների համար նոր որակական չափանիշներ են սահմանվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում