Առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար կտրամադրվի. ֆինանսների նախարար

1 Min Read
ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի ֆինանսավորման չափն առողջապահության ոլորտի համար առաջարկվում է 168,22 մլրդ դրամ։ Սա ավելին է նախորդ տարվա համեմատ, 21 մլրդ դրամով ավելին է։ Կապիտալ ծախսերը կկազմեն 11 մլրդ 871 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 156 մլրդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 12 ծրագիր և 49 միջոցառում»,– նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականին առողջահության ոլորտին  հատկացվելու է 168 մլրդ 22 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 14 տոկոսով ավելի է։

«Այս գումարների մեջ նախատեսված է նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար ծախսերը։ Դեռ չունենք ծրագրի վերաբերյալ հաստատված բոլոր դետալները,  բայց մենք 18 մլրդ չբաշխված գումար ենք նախատեսել, որը ծրագրի հատկացումից հետո կբաժանվի տարբեր միջոցառումների միջև»,– հավելել է նախարարը։

Կիսվեք այս հոդվածով